ԱԱՏՄ «Զվարթնոց» սահմանային կետը վերազինվել է
16:59 - 20 հունիսի, 2020

ԱԱՏՄ «Զվարթնոց» սահմանային կետը վերազինվել է

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի գործընկերության շրջանակում վերջինս նվիրաբերել է համակարգչային տեխնիկա և սարքավորումներ, որոնք համալրել են տեսչական մարմնի տեխնիկական բազան։

Համակարգչային տեխնիկան տեղադրվել է ՀՀ ԱԱՏՄ Զվարթնոց բժշկասանիտարական հսկիչ կետում` սահուն կազմակերպելու ՀՀ սահմանին ԱԱՏՄ նոր գործառույթի իրականացումը։

Վերջինի շրջանակում ԱԱՏՄ համալրված թիմը երկիր մուտք գործող անձանց տվյալները գրանցում և մուտքագրում է էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգ՝ ամբողջական և ճշգրիտ տվյալներ ապահովելով ՀՀ պետական սահմանը հատող անձանց վերաբերյալ, որպեսզի հարկ եղած դեպքում նրանց վիճակի հետագա վարումն անխափան կազմակերպվի։

Նախկինում այս աշխատանքի փոխարեն սահմանային կետում լրացվում էին հասցեական քարտեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել