Ազգային ժողովն արտահերթ նիստում կքննարկի ՍԴ նախագահին և դատավորներին փոխարինելու օրինագիծը
10:36 - 22 հունիսի, 2020

Ազգային ժողովն արտահերթ նիստում կքննարկի ՍԴ նախագահին և դատավորներին փոխարինելու օրինագիծը

Այսօր 9։30 հրավիրվել է խորհրդի նիստ, որին մասնակցել է տիկին Մանե Թանդիլյանը։ Խորհրդի նիստից իրազեկվել ենք, որ այսօր  ժամը 1-ին արտահերթ նիստ է  հրավիրված որի ժամանակ երկրի մայր օրենքը պետք է փոփոխության ենթարկվի։ Այս մասին այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Վերջինսն իր խոսքում մասնավորապես նշեց․


«Ընդ որում, որքանով ես հասկացա երեքժամյա ռեժիմ է նախատեսվել, այսինքն առաջարկությունների համար սահմանվում է 3 ժամ և նախագիծն առաջին ընթերցումից անցնում է երկրոդր ընթերցում։ Գիտենք, որ ամբողջ աշխարհում մայր օրենքի փոփոխությունը ամիսների ախատանք է՝ հանդիպումներ, լսումներ , դեբատներ, քարոզարշավ։ Հայաստանում դա արվում է այդ ձևով, այսինքն՝ գալիս ես խորհրդարան, 9:30 իմանում, որ Սահմանադրությունը պետք է փոխվի, գնում ես այդ նիստին, ու փոխվում է Սահմանադրությունը։ Սա լուրջ խնդիր է՝ թե Հայաստանի միջազգային պարտավորությունների, թե ժամանկին ասվածի մասով:

Այն ժամանակ հանրաքվեն միակ ճանապարհն էր, բայց հիմա պարզվում է, որ դա կարելի է նաև խորհրդարանում անել, և պարզվում է, որ 3 ժամյա ռեժիմոմվ ՍԴ չի ուղարկվելու առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը։

Օրինագծով նախատեսված փոփոխությունների վերաբերյալ մենք մեր դիրքորոշումն արդեն հայտնել ենք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անկացման հարցի քննարկման ընթացքում: Չի բացառվում, որ մենք ընդհանրապես նիստին չմասնակցենք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել