«Նորավանք» հիմնադրամի լուծարման համար նախատեսվում է 47 միլիոն դրամ հատկացնել, իսկ գույքը փոխանցել ՏՄՊՊՀ-ին  |hetq.am|
12:59 - 22 հունիսի, 2020

«Նորավանք» հիմնադրամի լուծարման համար նախատեսվում է 47 միլիոն դրամ հատկացնել, իսկ գույքը փոխանցել ՏՄՊՊՀ-ին |hetq.am|

hetq.am: Պետական գույքի կառավարման կոմիտեն նախատեսում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի լուծարման գործընթացը և պարտավորությունները մարելու նպատակով 47 միլիոն դրամ հատկացնել։ Իսկ հիմնադրամի պարտավորությունները մարելուց հետո դրա զբաղեցրած  շենքը և հողամասը (Գարեգին Նժդեհի 23/1 հասցե) ամրացնել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին (ՏՄՊՊՀ)։

Նման նախագիծ է քննարկման ներկայացրել Պետական գույքի կառավարման կոմիտեն իրավական ակտերի միասնական կայքում։

Պետական գույքի կառավարման կոմիտեի փոխանցմամբ՝ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գրությամբ դիմել է՝ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող շենքը և հողամասը հանձնաժողովի գործառույթների տեղակայման համար տրամադրելու նպատակով։

Կոմիտեն ընդգծել է, որ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գույքը կազմավորվել է պետության կողմից փոխանցված միջոցներից, այլ նվիրատուների մասին տեղեկատվություն չկա։

Հատկացված 47 միլիոն դրամից 20 միլիոն դրամը տրամադրվելու է հարկային պարտավորությունների մարմանը, 19 միլիոն դրամը նախատեսվելու է աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների համար, իսկ մնացած գումարը՝ այլ ծախսերի։   


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել