Վենետիկի հանձնաժողովի կարծիքը բավական բալանսավորված է, հիմնված է իրավունքի ընդհանուր սկզբունքների վրա․ Ռուստամ Բադասյան
14:31 - 22 հունիսի, 2020

Վենետիկի հանձնաժողովի կարծիքը բավական բալանսավորված է, հիմնված է իրավունքի ընդհանուր սկզբունքների վրա․ Ռուստամ Բադասյան

Մենք հարաքվեի պրոցեսը նախաձեռնելուց հետ անմիջապես կապի մեջ ենք եղել Եվրոպայի խորհրդի մեր գործընկերների հետ, Վենետիկի հանձնաժողովի հետ, որպեսզի քննարկենք գործողությունների հետագա ծրագիրը, ինչպես նաև հանրաքվեի դրված տարբերակի մասով խորհրդատվական կարծիք ստանալու համար դիտարկենք՝ կա՞ անհրաժեշտություն դիմելու, թե ոչ։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նա իր ելույթում նշեց․

«Բոլորին հայտնի է, թե հանրաքվեի մասով ինչ խնդիրներ առաջացան և մենք մեր գործընկերների հետ կրկին շարունակեցինք խոսակցությունը, այն առումով, որ պանդեմիայի պարագայում ինչ հնարավորություն կա ՍԴ-ի շուրջ ստեղծված  ճգնաժամը լուծելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում այդ համագործակցության համար, որը շատ արդյունավետ էր։ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հիմք է եղել նաև նախագիծը մշակելիս։ 
Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ դատավորների անփոփոխելության սկզբունքը ԵԽ տարածքում  չափազանց կարևոր երաշխիք է  և Վենետիկի հանձնաժողովը չափազանց զգուշավորությամբ է խորհուրդ տալիս վերաբերել ցանկացած փոփոխությանը, որը առնչվում է այս սկզբունքին։ Վենետիկի հանձնաժողովը նաև նշել է, որ ներկայիս մեծամասնության նպատակը ժողովրդավաական բարձր չափանիշները փոփոխելը չէ։ Խոսք է գնում, այսինքն 2015 թվականի սահմանադրության փոփոխություններով ներդրված ՍԴ նոր մոդելի մասին, որը սահմանափակում է դատավորների պաշտոնավարումը 12 տարով։  

Վենետիկի հանձնաժողովի  կողմից տրված կարծիքն ու իշխանությունների բերած նախագիծը, որ այսօր քննարկվում է, ամբողջությամբ համահունչ են իրար հետ այն առոմով, որ հիմնական կետերի կոնցեպտուալ մասով առկա է համաձայնություն որդեգրված սկզբունքի և 2015 թվականի Սահմանադրական դատարանի մոդելը կյանքի կոչելու իշխանությունների կամքի միջև»։

Աժ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի այն դիտարկմանը, թե որոշ գործիչներ նշում են, որ Վենետիկի հանձնաժողովը իրավունքը ծառայեցրել է Հայաստանի իշխանությունների քաղաքական նպատակներին, նախարարը պատասխանեց․

«Վենետիկի հանձնաժողովի կարծիքը բավական բալանսավորված է, հիմնված է իրավունքի ընդհանուր սկզբունքների վրա: Վենետիկի հանձաժողովի նման հեղինակավոր կառույցը չի կարող որևէ կերպ ու որևէ դեպքում իր հեղինակությունն ու իրավունքի սկզբունքները մի կողմ դնել և որևէ երկրի ու որևէ իշխանության համար հարմար տարբերակ մատուցել»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել