Այսուհետ կարող եք բողոքարկել ՀՀ ՊՎԾ աշխատակիցների գործողությունները
16:56 - 22 հունիսի, 2020

Այսուհետ կարող եք բողոքարկել ՀՀ ՊՎԾ աշխատակիցների գործողությունները

ՀՀ ՊՎԾ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Եթե գտնում եք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում թույլ են տվել ոչ իրավաչափ գործողություններ (անգործություն), կարող եք այդ մասին ներկայացնել հանրագիր, որին օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի:

Խնդրում ենք հանրագիրը ներկայացնելիս պահպանել «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանված՝ հանրագրի բովանդակությանը ներկայացվող պահանջները: Հանրագիր կարող եք ներկայացնել՝

Հանրագիր կարող եք ներկայացնել՝

  • առձեռն՝ Ծառայության մուտքի մոտ տեղադրված հատուկ արկղում գցելու, ընդունելության ընթացքում՝ Դիմումների և քաղաքացիների ընդունելության բաժնի աշխատակիցներին հանձնելու միջոցով,

  • փոստով՝ Ծառայության հասցեին (ք. Երևան, Մաշտոցի պողոտա 47) առաքելու միջոցով.

  • էլեկտրոնային եղանակով՝ պարտադիր ստորագրված դիմումատուի կողմից (էլ․ հասցե՝ [email protected]),

  • դիմումը ներբեռնելով կայքում՝ ( դիմումների առցանց ընդունում):

Հանրագիր ներկայացրած անձի և տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է»,- ասված է հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել