Սեդրակ Առուստամյանը եւս 2 ամիս կմնա կալանքի տակ. պաշտպան
 |news.am|
20:20 - 22 հունիսի, 2020

Սեդրակ Առուստամյանը եւս 2 ամիս կմնա կալանքի տակ. պաշտպան |news.am|

news.am: «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի կալանավորման ժամկետը երկարացվել է եւս 2 ամսով։ Այս մասին տեղեկանում ենք Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանից։

Սուքիասյանն ասաց, որ վաղը պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել՝ կալանավորման ժամկետի երկարաձգման որոշման դեմ։

Անդրադառնալով Դատախազության՝ հունիսի 10-ի հաղորդագրության այն հատվածին, որտեղ նշվում է Առուստամյանի տված ցուցմունքից մի հատված, որ Առուստամյանն իր պապի ոսկիներն է գումարի վերածել, որը բերել է Պարսկաստանից, պաշտպանն ասաց.

«Այս հատվածի հրապարակման նպատակն էլ այն էր, որ ցույց տան, թե Առուստամյանը սուտ ցուցմունք է տալիս։ Իրականություն է դա, որ պապի կողմից Պարսկաստանից բերված ոսկիներն են եղել ժամանակին։ Վարույթն իրականացնող մարմինը կասկածում էր, որ 40-ականներին Պարսկաստանում սովետական զորքեր են մտել եւ այնտեղ իր մասնակցությունն է ունեցել նաեւ Առուստամյանի պապը։ Մենք ստիպված ենք եղել Հայկական սովետական հանրագիտարանից համապատասխան էջը պատճենահանել ու ներկայացնել քննիչին եւ ցույց տալ, որ 1941 թվականի օգոստոս ամսին սովետական զորքերը ներխուժել են Պարսկաստան։ Զորքերը Պարսկաստանից դուրս են եղել 1942 թվականի հունվար ամսին, երբ կքնվել է դաշինք Սովետական միության, Մեծ Բրիտանիայի եւ Իրանի միջեւ։ Հետո Առուստամյանի պապը մեկնել է Արցախ, մասնակցել Հայրենական պատերազմ ու զոհվել է»։

Նշենք, որ ըստ Դատախազության հաղորդագրության՝ Առուստամյանը 22.401.000 ԱՄՆ դոլարի կաշառք է տվել 2008-2014 թթ ՊԵԿ նախագահի, ապա՝ Ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած անձին՝ ընդհանուր հովանավորչության, վերջինիս ղեկավարման ներքո գտնվող հարկային եւ մաքսային մարմինների կողմից իր ներկայացրած առեւտրային կազմակերպությունների գործունեության համար խոչընդոտներ չստեղծելու եւ այլ նպատակներով, իսկ այդ գումարների հանցավոր ծագումը թաքցնելու համար դրանք փոխանցվել են Գագիկ Խաչատրյանի որդիների մատնանշած եւ նրանց հետ փոխկապակցված օտարերկրյա, ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հաշվեհամարներին։ Ինչպես նաեւ, նշված գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու եւ քողարկելու համար վերջիններիս եւ Ս․Ա-ի միջեւ կնքվել են փոխառության պայմանագրեր՝ համապատասխանաբար 7.000.000 եւ 13.400.000 ԱՄՆ դոլարի

Առուստամյանին առաջադրվել է մեղադրանք՝ ՔՕ 312-րդ հոդվածի 3-րդ մասով (առանձնապես խոշոր չափի կաշառք տալը) եւ 38-190-րդ հոդվածով (փողերի լվացման օժանդակությունը):


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել