Նախեձեռնությունը քննարկվել է նախագահի ու նրա աշխատակազմի հետ․ ԱԺ նախագահը՝ Սահմանադրական փոփոխությունները նախագահի ստորագրմանը չուղարկելու մասին
20:45 - 22 հունիսի, 2020

Նախեձեռնությունը քննարկվել է նախագահի ու նրա աշխատակազմի հետ․ ԱԺ նախագահը՝ Սահմանադրական փոփոխությունները նախագահի ստորագրմանը չուղարկելու մասին

ՀՀ նախագահից լիազորություն չենք փորձում վերցնել, խորհրդարանում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխությանը, որի համաձայն՝ Սահմանադրական փոփոխություններն այլևս չեն ուղարկվի նախագահի ստորագրմանը։

«Հարգելի՛ գործընկերներ, ես տեսա, որ մեկնաբանություններ կան, թե մենք ՀՀ նախագահից լիազորություն ենք փորձում վերցնել։ Ուզում եմ փոխանցել, որ այս նախաձեռնության այդ հատվածն ինտենսիվորեն քննարկվել է նախագահի և նրա աշխատակազմի հետ։ Ավելին ասեմ՝ հենց այնտեղից են մեզ գործընկերաբար մատնանշել բացը և առաջարկել են շտել ու հստակ կարգավորում մտնցել, ինչը և անում ենք։ Այնպես որ խնդրում եմ զանազան ապատեղեկատվության չտրվել», - ասաց խորհրդարանի խոսնակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել