«Լուսավոր Հայաստան» խմբակցությանն ենք ուղարկել արդեն հավաքված ստորագրությունները․ Արման Աբովյանը՝ Սահմանադրության փոփոխությունների համար ՍԴ դիմելու որոշման մասին
14:44 - 23 հունիսի, 2020

«Լուսավոր Հայաստան» խմբակցությանն ենք ուղարկել արդեն հավաքված ստորագրությունները․ Արման Աբովյանը՝ Սահմանադրության փոփոխությունների համար ՍԴ դիմելու որոշման մասին

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հարգելի ժողովուրդ,

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, օգտվելով ՀՀ Սահմանադրությամբ մեզ վերապահված լիազորություններից և իրավական գործիքակազմից,նախաձեռնել են դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ քննության առնելու «Առանց Սահմանադրական դատարանի՝ Սահմանադրության փոփոխությունների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ որոշման ՀՀ Ազգային ժողովի կողմից Սահմանադրության փոփոխություններ ընդունելը և ՀՀ Սահմանադրության (Պ-667-19.06.2020-ՊԻ-010/2) փոփոխությունները ՀՀ Սահմանադրության 4-րդ, 5-րդ, 6-րդ, 168-րդ և 169-րդ հոդվածների համապատասխանության հարցը»: Նախաձեռնությանն աջակցելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությանն ենք ուղարկել արդեն հավաքագրված ստորագրությունները և դիմումի հիմքերը:

Պատրաստ ենք արդյունավետ քննարկումների մեր գործընկերների հետ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել