«Լուսավոր Հայաստանը» կպատասխանի հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերին․ Տարոն Սիմոյան |news.am|
18:15 - 23 հունիսի, 2020

«Լուսավոր Հայաստանը» կպատասխանի հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերին․ Տարոն Սիմոյան |news.am|

news.am: Հունիսի 24-ին ժամը 10:00-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի կունենա «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության մամուլի ասուլիսը: Պատգամավոր Տարոն Սիմոնյանը հայտնեց, որ ասուլիսին նրանք կպատասխանեն լրատվամիջոցների բոլոր հարցերին:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» հունիսի 22-ին ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որին համապատասխան՝ դադարեցվում են ՍԴ այն դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի: Մնացած դատավորները շարունակում են պաշտոնավարել մինչեւ կլրանա նրանց ՍԴ դատավորի պաշտոնում 12 տարին:

Բացի այդ, նախատեսվում է, որ ՍԴ նախագահի լիազորությունների ժամկետը դադարեցվում է, որից հետո ընտրվում է ՍԴ նոր նախագահ: «Իմ քայլը» 89 ձայներով դեմ է քվեարկել ՍԴ-ին նախագծի փոխանցմանը:

Նշենք, որ նույն օրը «Բարգավաճ Հայաստանը» ստորագրահավաք է նախաձեռնել ՍԴ դիմելու համար: ԲՀԿ-ն դիմել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ միանալու ստորագրահավաքին: 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել