ՀՀ-ն արդեն գումարներ է ծախսում պահուստային ֆոնդից․ ֆինանսական անվտանգության խնդիր չկա․ Արմեն Հայրապետյան |armtimes.com|
12:43 - 24 հունիսի, 2020

ՀՀ-ն արդեն գումարներ է ծախսում պահուստային ֆոնդից․ ֆինանսական անվտանգության խնդիր չկա․ Արմեն Հայրապետյան |armtimes.com|

armtimes.com: Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է ԱԺ արտահերթ նստաշրջան, որի օրակարգում 12 հարց է։ Օրակարգում ընգրկված 10 հարցերը քննարկվելու են հատուկ ընթացակարգով՝ 24-ժամյա ռեժիմով։

Առաջին 5 նախագծերի հրատապությունը, ինչպես ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը, պայմանավորված է այն հանգամանքով, որ հուլիսի 16-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում հնարավորություն չեղավ քննարկել նշված հարցրերը։

Մյուս 3 նախագծերը վերաբերում են համավարակով պայմանավորված առաջած հետեւանքների հաղթահարման օրենսդրական խնդիրների կարգավորմանը, ուստի եւ սրանով է պայմանավորված հրատապությունը։ Իսկ վերջին խումբ հարցրերը վերաբերում են օրենսդրական անորոշությունների, բացերի, դրանցից բխող խնդիրների կարգավորմանը, որի օր առաջ կարգավորումը էլ ավելի արդյունավետ կդարձնի իրավակիրառական պրակտիկան։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, խոսելով համավարակի եւ դրանից առաջացած հետեւանքների մասին, նկատեց, որ ՀՀ-ն արդեն սկսել է գումարներ ծախսել պահուստային ֆոնդից։ Այնուհետեւ նա հարցրեց, թե հնարավո՞ր է արդյոք, որ շուոտով ունենանք ազգային անվտանգության խնդիր եւ արդյո՞ք Հայաստանը կանգնած է այդքան ծայրահեղ խնդրի առջեւ։

Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը պատասխանեց, որ ազգային անվտանգության խնդիր ինքը չի տեսնում։ «Մենք հետեւողական աշխատում ենք եւ բոլոր գնահատումները տարբեր սցենարներով իրականացնում ենք, որպեսզի հասկանանք, թե ֆինանսական կայունությունը երկրում արքանով է ապահովված։ Եթե որեւէ ռիսկ տեսնենք, բնականաբար քայլեր կանենք այդ ուղղությամբ»,- ասաց նա։ Այնուհետեւ հավելեց, որ եթե պատգամավորն իր նշած խնդրում նկատի ունի ֆինանսական ֆիսկալ անկայունության, բյուջետային ռեսուրսների անբավարարության պայմաններում անվտանգության խնդիր, ապա նա նման խնդիր չի տեսնում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել