Երևանի ավագանին ընդունեց Նուբարաշենի գոտիավորման նախագծի մշակման քաղաքաշինական առաջադրանքը |armenpress.am|
14:47 - 24 հունիսի, 2020

Երևանի ավագանին ընդունեց Նուբարաշենի գոտիավորման նախագծի մշակման քաղաքաշինական առաջադրանքը |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանին հունիսի 24-ին, 4-րդ նստաշրջանի 5-րդ նիստի ժամանակ ընդունեց Նուբարաշենի գոտիավորման նախագծի մշակման քաղաքաշինական առաջադրանքը:

«Երևան նախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն Սուրեն Օհանյանը նշեց, որ  նախագծով պետք է հաշվի առնվեն Երևան քաղաքի 2006-2020թթ. գլխավոր հատակագծում ներառված հիմնական դրույթները:

«Այդ ամենի հետ մեկտեղ պետք է մշակվի նաև Երևանի 2020-2030թթ. գլխավոր հատակագծի կազմի մեջ 2020 թվականին առաջնահերթ Նուբարաշենի վարչական տարածքի հատվածը՝ Նուբարաշեն վարչական շրջանի տարածքի գոտիավորման նախագծի մշակմանը զուգահեռ՝ ներառելով գլխավոր հատակագծի դրույթները: Ինչպես նաև պետք է հաշվի առնվեն հաստատված և գործող քաղաքաշինական ծրագրային այլ փաստաթղթերում և հողօգտագործման սխեմաներում ընդգրկված դրույթները»,- նշեց Օհանյանը:

Նրա խոսքով՝ նախագծի նպատակն է մշակել Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի գոտիավորման նախագիծը, որը քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ է և որով կսահմանվեն նշված տարածքների փաստացի և հեռանկարային օգտագործման ու կառուցապատման նկատմամբ պարտադիր պահանջները` վարչական շրջանի ամբողջ տարածքում կենսագործունեության բարենպաստ միջավայրի ձևավորման նպատակով:

Որոշումն ընդունվեց 35 «կողմ», 3 «դեմ» և 6 «ձեռնպահ» ձայներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել