ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության օրը չի փոխել
18:14 - 24 հունիսի, 2020

ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության օրը չի փոխել

Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի առնչությամբ Սահմանադրական դատարանում այսօր աշխատակարգային նիստ տեղի չի ունեցել, և դատաքննության օր չի փոփոխվել: Այս մասին հայտնում է Սահմանադրական դատարանի աշխատակազմը:

Դիմումի քննությունը  Սահմանադրական դատարանը սկսելու է հուլիսի 7-ին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել