Արարատի մարզում վաղը վթարային ջրանջատում կլինի
21:53 - 24 հունիսի, 2020

Արարատի մարզում վաղը վթարային ջրանջատում կլինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 25-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր, Այնթափ գյուղերի, ինչպես նաև Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել