Համաշխարհային տնտեսությունն այս տարի կկրճատվի 4,9 տոկոսով․ ԱՄՆ |azatutyun.am|
09:51 - 25 հունիսի, 2020

Համաշխարհային տնտեսությունն այս տարի կկրճատվի 4,9 տոկոսով․ ԱՄՆ |azatutyun.am|

azatutyun.am: Համաշխարհային տնտեսությունն այս տարի կկրճատվի 4,9 տոկոսով, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ)՝ էլ ավելի նվազեցնելով ապրիլին տրված գնահատականը։

Ըստ նոր զեկույցի, վերականգնումը ևս կլինի ավելի դանդաղ, քան ակնկալվում էր մինչ այդ։ «Սա Երկրորդ համաշխարհայինից հետո ամենամեծ տնտեսական ճգնաժամն է»,-հայտարարել է ֆինանսական կառույցը` զգուշացնելով՝ դրա ամենամեծ վնասը կզգան առավել ցածր եկամուտ ունեցող ընտանիքները։

Հաջորդ տարի, ըստ զեկույցի, կանխատեսվում է 5,4 տոկոս աճ, ամենախոստումնալից արդյունքներն էլ ակնկալվում են Չինաստանում։ Հիմնադրամը միաժամանակ զգուշացրել է, որ համաճարակի տարածման ու զարգացման վերաբերյալ բազմաթիվ հարցեր դեռ անորոշ են, և շատ ցուցանիշներ առաջիկայում կարող են կրկին փոխվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել