ԱԺ-ում քննարկվում է 2019 թվականի պետական բյուջեի կատարողականը․ ներկա են վարչապետը, կառավարության անդամները |armtimes.com|
11:51 - 25 հունիսի, 2020

ԱԺ-ում քննարկվում է 2019 թվականի պետական բյուջեի կատարողականը․ ներկա են վարչապետը, կառավարության անդամները |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովում երեկվանից քննարկվում է 2019 թվականի բյուջեի կատարողականը։ Այսօր նիստին ներկա է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամները։

ԱԺ նիստերը շարունակում են բոյկոտել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները։

Կատարողականի հարակից զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն իր ելույթում անդրադարձավ ԲՀԿ-ի քաղաքական բոյոկտին։ Նրա խոսքով՝ կատարողականի քննարկումը կարեւոր է այն առումով, որ վերջին օրերի քննարկումները միտված էին Կառավարության թվացյալ անհաջողություններին, ինչի արդյունքում եզրահանգումների էին գալիս, որ 97%-ը պետք է փոխվի, 100%-ը պետք է փոխվի։

«Բայց էս քննարկումների արդյունքում օրվա մեջ մի քանի անգամ Արտակ Մանուկյանի, ֆինանսների նախարարի եւ այլ իրավասու մարդկանց հետ քննարկում էի՝ վերջը սով լինելո՞ւ է, թե՞ ոչ, քանի որ վերջին ժամանակում սկսեցին հայտնվել բայղուշներ եւ անել բայղուշություններ»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ նմանատիպ խոսակցությունների արդյունքում սեփական ժողովրդի հանդեպ պատերազմ են սկսում։ Պատգամավորի համոզմամբ, սակայն, նրանք արդեն պարտվել են այդ պատերազմում, քանի որ երկրի այսօրվա անվտանգությունն ապահովում է լեգիտիմ մեծամասնությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել