Վլադիմիր Գասպարյանի, Լեւոն Երանոսյանի եւ մյուսների գործն ուղարկվել է դատարան |armtimes.com|
13:25 - 25 հունիսի, 2020

Վլադիմիր Գասպարյանի, Լեւոն Երանոսյանի եւ մյուսների գործն ուղարկվել է դատարան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եւ ոստիկանության նախկին երկու պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է, եւ գործն ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննության:

Այս մասին տեղեկացրեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

Հունիսի 19-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ նշված չորս անձանց մասով նախաքննությունն ավարտվել է: Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (յուրաքանչյուրը՝ 2-ական դրվագով): Լեւոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման, ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիքի համար: ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Վարդան Թունյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու, ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով յուրացման համար: Ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանին էլ մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու համար:

ՀՔԾ հաղորդագրությունն առավել մանրամասն՝ այստեղ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել