Մայիսին 2019-ի մայիսի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 12․8 տոկոսով |armtimes.com|
13:45 - 25 հունիսի, 2020

Մայիսին 2019-ի մայիսի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 12․8 տոկոսով |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020 թվականի մայիսին 2019-ի մայիսի համեմատ նվազել է 12.8 տոկոսով:

Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:

Աճ է արձանագրել միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 6.8 տոկոսով, սպառողական գնաճը կազմել է 1.2 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը կազմել է 1.1 տոկոս:

Ամենամեծ անկումը դարձյալ տեղի է ունեցել շինարարության ոլորտում։ 2020-ի մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ նվազումը կազմել է 27 տոկոս:

Ծառայությունների ծավալը (առանց առեւտրի) նվազել է 19.4 տոկոսով։

Առեւտրի շրջանառությունը նվազել է 18.4 տոկոսով:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալները 2020-ի մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 17.3 տոկոսով. արտահանումը նվազել է 8.7 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 11.8 տոկոսով:

Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 0.1 տոկոսով։

Ընդհանուր առմամբ հունվար-մայիսին 2019-ի հունվար մայիսի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 3.9 տոկոսով։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել