Եթե ՍԴ-ն ասի, որ գործը չի քննելու, մեր պայմանն ուժի մեջ է․ Տարոն Սիմոնյան |hetq.am|
17:12 - 25 հունիսի, 2020

Եթե ՍԴ-ն ասի, որ գործը չի քննելու, մեր պայմանն ուժի մեջ է․ Տարոն Սիմոնյան |hetq.am|

hetq.am: Չնայած Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հետ են վերցրել Սահմանադրական դատարանում (ՍԴ) քննվող գործի դիմումը, սակայն «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Սահմանադրության փոփոխության սահմանադրականության քննության հարցով ՍԴ դեռ չի դիմելու:

Ընդդիմադիր խմբակցությունը Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը վիճարկելու համար, ինչպես իրենք են հայտարարել, կդիմեն այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունն ավարտված լինի:

Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համոզմամբ` այդ կերպ իրենք չեն առնչվի քաղաքական պրոցեսին` թույլ տալով Սահմանադրության փոփոխության սահմանադրականության որոշման հարցն իրականացնել միայն իրավական գործընթացում:

Խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Քոչարյանի փաստաբանական թիմի հայտարարություններին ծանոթացել է:

«Իմ լավ բարեկամ փաստաբանները նշեցին, որ հետ են վերցնում դիմումը, բայց չպատասխանեցին էն հարցին, թե ինչ կապ ունի դիմումը հետ վերցնելը ՍԴ-ում քննող գործի քննության հետ, գործը քննվելու է»,- ասաց Սիմոնյանը:

Սիմոնյանի խոսքով` իրենց հայտարարությունը պայմանավորված էր նրանով, որ Ռոբերտ Քոչարյանի գործը ՍԴ-ում քննվելու է հուլիսի 7-ին, և որպեսզի իրավական գործընթացի վրա քաղաքական ներազդեցություն չլինի, չստվերվի իրավական գործընթացը, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները իրավական գործընթաց կսկսեն այն ժամանակ, երբ Քոչարյանի գործի քննությունը կայացած լինի:

«Անկախ նրանից, որ դիմումը հետ են վերցնում, գործը քննվելու է, եթե ՍԴ-ն ասի, որ գործը չի քննելու, մեր պայմանը ուժի մեջ է։ ՍԴ-ն է որոշում` քննի, թե չէ: Մենք ասել ենք, եթե ՍԴ-ն որոշում է կայացնելու, դրանից հետո համապատասխան իրավական գործընթաց կկազմակերպենք»,- ասաց Սիմոնյանը:

Պատգամավորի խոսքով` այդ գործի քննությունից հետո պատրաստ են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ դիմել ՍԴ` Սահմանադրության փոփոխության նախագծի սահմանադրականության քննության հարցով:

Ըստ նրա` Քոչարյանի փաստաբանական թիմը, դիմումը հետ վերցնելով, քաղաքականացնում է գործընթացը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել