Պարետատան սահմանած կարգը խախտելու պատճառով ՔԿ 32 ծառայող կզրկվի մեկ ամսվա պարգևավճարից
19:54 - 25 հունիսի, 2020

Պարետատան սահմանած կարգը խախտելու պատճառով ՔԿ 32 ծառայող կզրկվի մեկ ամսվա պարգևավճարից

ՀՀ քննչական կոմիտեի նախագահին զեկուցվել է, որ հունիսի 1-4-ը արտակարգ դրության ժամանակահատվածում Քննչական կոմիտեի կենտրոնական վարչական շենքում եղել են աշխատակիցներ, որոնք խախտել են պարետատան կողմից հաստատված կարգը, ինչն արձանագրվել է տեսանկարահանող սարքերով:

Հայկ Գրիգորյանը հանձնարարել է ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան՝ Ներքին անվտանգության վարչության և Դեպարտամենտի անցագրային բաժնի պետերին շարունակել մոնիտորինգի իրականացումը, զննել տեսախցիկների արձանագրած խախտումները և արդյունքների մասին զեկուցել անձամբ իրեն:

«Պահանջում եմ՝ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից, վարչությունների, բաժինների պետերից սկսած՝ պահպանել պաշտպանիչ դիմակի կրման կարգը»,- ասել է Հայկ Գրիգորյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ սահմանված կարգին չհետևող աշխատակիցների կարգազանցության պատճառով կպատժվեն նաև վերջիններիս ղեկավարները:

Խախտումների կապակցությամբ որոշում է կայացվել Քննչական կոմիտեի 32 ծառայողի նկատմամբ որպես թույլ տրված խախտման հետևանք՝ զրկել մեկ ամսվա պարգևավճարից, իսկ 25 քաղծառայողների նկատմամբ Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարի հրամանով, նշանակվել է ծառայողական քննություն և տրվել տույժ՝ խիստ նկատողություն:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել