ԵԽԽՎ ամառային նստաշրջանը տեղի չի ունենա
 |tert.am|
20:55 - 25 հունիսի, 2020

ԵԽԽՎ ամառային նստաշրջանը տեղի չի ունենա |tert.am|

tert.am: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանն այս տարի տեղի չի ունենա: Այս մասին հայտնել է ՌԴ Պետդումայի և ԵԽԽՎ փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը:

«Այսօր ԵԽԽՎ բյուրոյի առցանց նիստի ժամանակ վճռվել է վեհաժողովի ամառային նստաշրջանի ճակատարագիրը, որը պետք է տեղի ունենար այս օրերին, սակայն ապրիլին արդեն պարզ էր դարձել, որ այն հետաձգվելու է՝ պայամանավորված կորոնավիրուսի համավարակով: Արդյունքում այն չի անցկացվելու»,- հայտնել է գործիչը ֆեյսբուքյան հաղորդագրությամբ:

Նրա խոսքով՝ ԵԽԽՎ բյուրոյի և մշտական հանձնաժողովի հաջորդ նիստերն արդեն ոչ առցանց ռեժիմով կկայանան Հունաստանում սեպտեմբերին: Այն ժամանակ կնախապատրաստվեն վեհաժողովի աշնանային նստաշրջանի անցկացմանը, որը նշանակված է հոկտեմբերի սկզբին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել