ԲՀԿ-ն դիմումն ուղարկել է Սահմանադրական դատարան. Արման Աբովյան
09:10 - 26 հունիսի, 2020

ԲՀԿ-ն դիմումն ուղարկել է Սահմանադրական դատարան. Արման Աբովյան

ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ԲՀԿ-ն դիմումն ուղարկել է Սահմանադրական դատարան:

«ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ուզում եմ տեղեկացնել,որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության իմ գործընկերները, ես և անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը օրենքով սահմանված ժամկետում ՀՀ Սահմանադրական դատարան ուղարկեցինք Սահմանադրական դատարանին ուղղված դիմումը»,- գրառել է Աբովյանը:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստանը» հայտարարել էր, որ մտադիր է  Սահմանադրական դատարանում վիճարկել Ազգային ժողովի ընդունած սահմանադրական փոփոխությունների մասին օրենքը՝ որակելով այն հակասահմանադրական։ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժն ունի 25 պատգամավոր, իսկ Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է առնվազն 27 ստորագրություն, հետևաբար առանց «Լուսավոր Հայաստան»-ի աջակցության ՍԴ դիմելու հնարավորություն չէր լինի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել