ՍԴ շուրջ արհեստական լարվածություն ստեղծող ուժերը չեն կարող իշխանության ծրագրերը խառնել.  Ռուսատամ Բադասյան
14:02 - 26 հունիսի, 2020

ՍԴ շուրջ արհեստական լարվածություն ստեղծող ուժերը չեն կարող իշխանության ծրագրերը խառնել. Ռուսատամ Բադասյան

Չեմ կարծում, որ կրքերը շարունակվում են բորբոքվել, որովհետև կարելի  է ասել, որ որոշակի արհեստական լարվածություն ստեղծելու միտում կա։ Կարևոր արձանագրում անենք՝  արդեն չկա մի որևէ քաղաքական գործիչ կամ իրավաբան նաև նախկին իշխանություններից, ովքեր պնդում են,որ ուժի մեջ չի մտել Սահմանդրության փոփոխությունները և հնարավոր է հաշվի չնստել այդ փաստի հետ։ Այս մասին այսօր 1in.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Վերջինս իր խոսքում նշեց․

« Ինչ վերաբերում է չորս դատավորների հայտարարությանը,  այնտեղ մի փոքր այլ բանի մասին էին խոսում։ Ասում էին, որ ՍԴ-ի մասին օրենքի որոշ կարգավորումներ հիմա հակասության մեջ են սահմանադրության հետ։  Ասում են՝ այս սահմանադրության մեջ գրված չէ անմիջական գործողության կանոնը և քանի դեռ «Սահմանադրական դատարանի մասին օրենքը» չի փոխվել, սահմանադրության փոփոխությունները խնդրահարույց են և այլն։Այն պնդումները, որ այս Սահմանադրության փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն միայն «Սահմանադարական դատարանի մասին» սահմանադրական օրենքի փոփոխությունից հետո, իրականության հետ որևէ աղերս չունեն։

Մեկ այլ օրենքով պետք է գրվի, որ սահմանդրական օրենքները իրենց կարգավորման առարկայից չպետք է դուրս գան, նոր այդ սահմանադրական օրենքները գործեն, սահմանադրական նորմը գործի, ինչը բնականաբար աբսուրդ է։ Տվյալ դեպքում  խոսք է գնում անցումային դրույթի մասին, խոսք է գնում պետական մարմինների կողմից ՍԴ-ի թափուր հաստիքների ձևավորման մասին։ Հստակ կանոնակարգումներ են նախատեսված պետական մարմինների համար, հետևաբար որևէ  փաստարկ, հակափաստարկ չի կարող լինել, որ այս սահմանադրական փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն միայն սահմանադրական օրենքի փոփոխությունից հետո, ուղղակի դրանք իրականության հետ որևէ աղերս չունեն։ Մի բան էլ, սահմանադրության փոփոխությունները մեկ փաթեթով հնարավոր չէր նաև ՍԴ-ի մասին օրենքի փոփոխությունները ներառել։ Բնականաբար, մենք անհամապատասխանությունները արձանագրել ենք, ինչպես նաև արձանագրել ենք, թե սահմանադրության փոփոխությունների ուժով, հետագայում ծագող հարաբերությունների մասով ինչ կարգավորումներ կատարելու անհրաժեշտություն կա։

Մենք վաղուց պատրաստվում էինք, որ սահմանադրական փոփոխությունների օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ-ի մասին օրենքում կկատարենք փոփոխություններ, բայց  Աժ կանոնակարգ օրենքը  մեկ փաթեթի մեջ ներառելու  հնարավորություն չի տալիս ։ Բնականաբար սահմանադրության փոփոխությունները ուժի մեջ են, գործում են և կիրառման  անմիջական ենթակա են ,իսկ մնացած փոփոխությունները մենք հընթացս կկատարենք»։

Անդրադառնալով  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ՍԴ ուղարկված դիմումին, նախարարը նշեց, որ իր կարծիքով,այն քաղաքական ուժերը, որոնք արհեստական օրակարգ են փորձում ստեղծել, որևէ ունակություն և ներուժ չունեն իշխանության ծրագրերը խառնելու, կամ իշխանության ծրագրերը փոխելու։

«Իմիջիայլոց, երեկ Հայաստանի քաղաքական պատմության մեջ գրանցվեց ամենազավեշտալի դեպքերից մեկը․ որոշեցին, որ, եթե «մի փոքր» ձայներ չեն հերիքում, կարելի է «մի փոքր կլորացնել» թիվը։ Կարծում եմ, որ դա զավեշտալի պատմություն էր և վկայում է այդ պայքարի մակարդակի մասին, երբ ակնհայտորեն պահանջվում է 27 պատգամավորի ստորագրություն, չկա 27  պատգամավորի ստորագրություն, բայց հնարավոր է 26․4-ը կլորացնել և պնդել, որ  26 ստորագրությունը բավարար է։ Պետք է նաև հարց տրվի ԲՀԿ-ին, թե ո՞ւր էին շտապում երեկ այդ դիմումը հենց անպայման երեկ մուտքագրելու ՍԴ կամ էլեկտրոնային տարբերակով  ուղարկելու։ Ի՞նչն է իրենց ստիպել այդպես շտապել, կամ ինչի՞ էին ուզում հասնել, դա ևս կարծում եմ զավեշտալի է»,- ասաց Բադասյանը։

Նախարարը կրկին ընդգծեց, որ փոփոխությունները մտել են ուժի մեջ , երեք դատավորի լիազորություն դադարել է՝ սահմանադրության փոփոխությունների ուժով, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը  որպես նախագահ  նույնպես դադարել է։  Հարցին, թե ինչ կլինի, եթե ՍԴ դատավորները չլքեն Սահմանադրական դատարանը, Բադասյանը պատասխանեց․

«Ես նման սցենար չեմ էլ դիտարկում, որովհետև բավական անիմաստ գործընթաց է լինելու,իսկ  եթե դատավորի  կարգավիճակից բխող գործողություններ կատարեն դա արդեն բոլորովին այլ իրավունքի ճկուղի շրջանակներում է տեղավորվում։ Ես չեմ կարծում, որ նման սցենար առհասարակ հնարավոր է։ Դա հավասարազոր է նրան, որ ինչ-որ մեկը ուղղակի քայլելով մտնի որևէ դատարան  և ասի, որ ինքը այդտեղ է աշխատում, դատավոր է և արդարադատություն է իրականացնում։ Ես չէի ուզում իրավիճակը լարել,բայց բնականաբար,  եթե անձը չլինելով դատավոր, դատավորի կարգավիճակից բխող գործողություններ կատարի, կարծում եմ՝ դա արդեն հանցավոր արարք է»։ 


Լրագրողի այն հարցին, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հետ են վերցրել ՍԴ-ում քննվող դիմումը  և ո՞րն է այդ գործըթնացի ընթացակարգը։ Նախարարը պատասխանեց, որ իր կարծիքով այդ ամենը քաղաքական պրոցես է, թեև  փաստաբաններն էին այդ պրոցեսում։

«Ես դա գնահատում եմ տարբեր քաղաքական ուժերի միջև բանավեճին խառնվելու ինչ-որ եղանակ։  Ակնհայտ է, որ ՍԴ-ն գործը քննում է երկու դիմումի հիման վրա՝ մեկ վարույթում՝ մեկը դատավորի դիմումն է՝ 300․1հոդվածի վերաբերյալ, մյուսը՝ Քոչարյանի փաստաբանների դիմումն է։ Բանականաբար, այդ դիմումի հետ վերցնելը որևէ կերպ չէր կարող հանգեցնել ՍԴ-ում վարույթի կարճմանը, հետևաբար ակնհայտ է ինչ պրոցեսի մասին է խոսք գնում, արհեստական գործընթացներ սկսելու, պահպանելու ,քննարկում ապահովելու փորձ էր»,- եզրափակեց նախարարը։

Վերջինս հավելեց, որ նոր դատավորների թեկնածությունները կառաջարկվեն  հնարավորինս շուտ՝ գալիք երկու ամսվա ընթացքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել