Մանկապարտեզի հողն օտարվել է համայնքապետի եղբորը․ նա էլ վարձակալության է տվել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին |hetq.am|
15:09 - 26 հունիսի, 2020

Մանկապարտեզի հողն օտարվել է համայնքապետի եղբորը․ նա էլ վարձակալության է տվել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին |hetq.am|

hetq.am: Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի նախկին մանկապարտեզի սպասարկման համար նախատեսված հողը օտարվել է համայնքի ղեկավարի եղբորը, որն էլ այն վարձակալության է տվել «ՎիվաՍել–ՄՏՍ»-ին։ Բացի այդ, համայնքի ղեկավարն իր ազգականներին աշխատանքի է ընդունել համայնքապետարանում, որոնք նույն ժամանակահատվածում արտագնա աշխատանքի են մեկնել, բացակայել են Հայաստանից։

«Հետք»-ը մայիսին գրել էր Զոլաքար համայնքի ոռոգման համակարգից 1.8 կիլոմետր երկարությամբ խողովակաշարի անհետացման մասին։ Գյուղացիների պնդմամբ, խողովակներն ապամոնտաժել և յուրացրել է գործող համայնքապետ Արման Ղազարյանը։ Համայնքի ղեկավարն էլ մեղքը բարդում է նախորդ համայնքապետի վրա։

 

 

Համայնքը զրկվել է եկամուտից

Զոլաքար համայնքում խորհրդային տարիներին կառուցված մանկապարտեզ կա, որը չի գործում։ Մանկապարտեզի սպասարկման հողակտորից 567քմ–ն առանձնացվել է և 2014 թ․-ին օտարվել է Ալեքսան Սերյոժայի Ղազարյանին։ Նա համայնքի ղեկավար Արման Ղազարյանի եղբայրն է։ Թե ինչ արժեքով է հողն օտարվել Արման Ղազարյանի եղբորը, հայտնի չէ, քանի որ Զոլաքար համայնքի ղեկավարը չի կատարում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի պահանջները և չի հրապարակում համայնքի ավագանու ու ղեկավարի որոշումները։ Գեղարքունիքի մարզպետարանն էլ կամ չի կարողանում կամ չի ուզում ապահովել նույն օրենքի պահանջները և համայնքի ղեկավարից ստանալ այդ որոշումները։

Ըստ Կադաստրի կոմիտեի՝ Արման Ղազարյանը հողը գնելուց հետո վարձակալության է տրամադրել «Ղ–տելեկոմ» ՓԲԸ–ին (ներկայիս «ՄՏՍ–Հայաստան» ՓԲԸ–ին)։ Հողը վարձակալելուց հետո կապի օպերատորը դրա վրա տեղադրել է հեռահաղորդակցության դաշտային կայան։  Հողն այժմ ունի բնակավայրերի/հասարակական կառուցապատման կատեգորիա, այնինչ պետք է լիներ էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա։

ԱյդպիսովԶոլաքար համայնքը 6 տարի շարունակ՝ 2014 թ․-ից զրկվել է լրացուցիչ եկամուտներ ստանալու հնարավորությունից։ Դրա փոխարեն տարիներ շարունակ եկամուտ է ստացել համայնքի ղեկավարի եղբայրը։

 

 

Համայնքապետի ազգականները գրանցվել, բայց աշխատանքի չեն ներկայացել

Զոլաքարի համայնքապետարանի 2016-2020 թվականների հաստիքացուցակների ուսումնասիրությունից էլ պարզվում է, որ համայնքի ղեկավարի ազգականները տարբեր պաշտոններ են զբաղեցրել գյուղում։ 2016 թ․-ի հաստիքացուցակում Հայկ Համլետի Հարեյանը զբաղեցրել է գյուղապետի օգնականի հաստիքը, Արայիկ Լիպարիտի Գրիգորյանը՝ ֆինանսատնտեսական բաժնի պետի հաստիքը, Հայկ Եղիազարի Ավետիսյանը՝ ֆինանսական բաժնի առաջատար մասնագետի հաստիքը, Վախթանգ Ֆուրմանի Հարոյանը՝ աշխատակազմի առաջատար մասնագետի հաստիքը։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել