ՍԴ-ն սխալ թարգմանությամբ է տարածել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքիոյի նամակը՝ մանիպուլացնելով դրա բովանդակությունը |fip.am|
22:35 - 26 հունիսի, 2020

ՍԴ-ն սխալ թարգմանությամբ է տարածել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքիոյի նամակը՝ մանիպուլացնելով դրա բովանդակությունը |fip.am|

fip.am: Սահմանադրական դատարանը սխալ թարգմանությամբ է տարածել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի նամակը՝ մանիպուլացնելով դրա բովանդակությունը:

Ըստ Սահմանադրական դատարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրված գրառման՝ Բուքիքիոն ցավ է հայտնում, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունները չեն ընթանում հանձնաժողովի «հստակ հանձնարարականների» համաձայն այն դեպքում, երբ նամակի բնագրում խոսվում է «հստակ առաջարկությունների» (անգլ.` «clear recommendations») մասին:

Հատկանշական է, որ Վենետիկի հանձնաժողովն իրավասություն չունի հանձնարարականներ տալու Հայաստանի կառավարությանը, այն լիազորված է ներկայացնել միայն խորհրդատվական կարծիք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել