Հրդեհի օջախը մոտ էր Ցեղասպանության թանգարանին, ոռոգման համակարգը մաշված է․ ԿԳՄՍ նախարար
12:33 - 27 հունիսի, 2020

Հրդեհի օջախը մոտ էր Ցեղասպանության թանգարանին, ոռոգման համակարգը մաշված է․ ԿԳՄՍ նախարար

Հունիսի 26-ին Ծիծեռնակաբերդի տարածքում բռնկված հրդեհը, որը մարվել է հրշեջների հմուտ աշխատանքի շնորհիվ, բավականին մոտ է եղել Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանին և կարող էր տարածվել շինության վրա, սակայն հրշեջներին հաջողվել է դա կանխել։ Այդ մասին ֆեյսբուքյան եթերում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, որը մոտ 2 ժամ գտնվել է դեպքի վայրում։

Հարությունյանը հայտարարել է, որ Ծիծեռնակաբերդի ոռոգման համակարգը ամբողջությամբ մաշված կամ թալանված է, հրդեհի բռնկման վտանգ միշտ կար։

«Կառավարությունը գումարներ է հատկացրել, որ այստեղ նոր աղբյուրից ջուր մատակարարվի, և մեծացվեն ոռոգվող տարածքները: Դրանով խնդիրը կարող է լուծվել»,-ասել է Հարությունյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել