Շիրակի մարզում ավելացել է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը․ հունիսի 25-ին հիվանդանոցում  բուժում է ստացել 87 հիվանդ
13:18 - 27 հունիսի, 2020

Շիրակի մարզում ավելացել է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը․ հունիսի 25-ին հիվանդանոցում  բուժում է ստացել 87 հիվանդ

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, հունիսի 27-ին,  կորոնավիրուսով 92 հիվանդ է բուժվում, նրանիցի 83-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին տեղեկացրին Շիրակի մարզպետարանից: Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցն ունի 100 մահճակալ:

Թիվը նախորդ օրերի համեմատ ավելացել է՝ հունիսի 25-ին հիվանդանոցում  բուժում է ստացել 87 հիվանդ, իսկ տնային ինքնամեկուսացման ցուցում ունեցել է  855 քաղաքացի, մինչդեռ,  հունիսի 27-ի դրությամբ, տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 969 քաղաքացի, նրանցից 214-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։ Հսկողությունն իրականացվում է առողջապահության առաջնային օղակի կողմից։

Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 249 բնակիչ։ 33 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 18 դեպք։

Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 4114 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 26-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 2760 նմուշառման հետազոտություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել