Արցախի պաշտպանության նախարարը ընդունել է նորանշանակ սպաներին
19:32 - 27 հունիսի, 2020

Արցախի պաշտպանության նախարարը ընդունել է նորանշանակ սպաներին

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, հունիսի 27-ին ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաների, ովքեր զբաղեցրած հրամանատարական պաշտոններում աչքի են ընկել լավագույն կողմերով և առանձնահատուկ հրամանատարական ունակություններով: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից:

Գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը սպայակազմին  ներկայացրել է   զորամասերի ու  առանձին ստորաբաժանումների մարտունակության հետագա բարձրացման վերաբերյալ ՊԲ-ի հրամանատարության տեսլականն ու ակնկալիքները՝ անդրադարձել այդ համատեքստում  նորանշանակ  սպաների անելիքներին, շնորհավորել վերջիններիս և համոզմունք հայտնել, որ նոր պաշտոններում ևս նրանք աչքի կընկնեն ծառայողական պարտականությունների կատարման բարձր մակարդակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել