Մեկ օրում հաստատվել է վարակի 736 նոր դեպք, 6 մարդ մահացել է․ ՀՀ ԱՆ
10:55 - 28 հունիսի, 2020

Մեկ օրում հաստատվել է վարակի 736 նոր դեպք, 6 մարդ մահացել է․ ՀՀ ԱՆ

Հայաստանում հունիսի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 736 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հունիսի 28-ին հաստատվել է կորոնավիրուսի 24645 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը 109173 է (+2,065): 

Փաստացի այս պահին բուժվում է 10964 մարդ։

Վերջին տվյալներով՝ ընդհանուր առմամբ ապաքինվել է 13116 (+205) մարդ։

427 մարդ մահացել է, մեկ օրում՝ 6 մարդ։

Նախարարությունից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնել են, որ պացիենտները եղել են 33 (տղամարդ), 83 (կին), 87 (կին), 81 (կին), 85 (տղամարդ) և 80 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել