Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 28․06․20 (թարմացվող)
22:02 - 28 հունիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 28․06․20 (թարմացվող)

21։20- Հունիսի 28-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք, եւս 8 հոգի առողջացել է, արձանագրվել է մահվան 1 նոր դեպք։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]

 

19։29- Հրազդանում ԱԱՏՄ-ի այսօրվա ուժեղացված ստուգայցը մի շարք խախտումներ է արձանագրել․ դիտարկված շուրջ 40 տնտեսավարողից 16-ի կասեցման միջնորդություն կներկայացվի պարետին։ Մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում դիտարկումները շարունակական են․ դրանց արդյունքները լավատեսական են՝ խախտումները զգալիորեն նվազել են։ Սակայն դեռ կան կրկնախախտման դեպքեր, երբ ստուգայցից կամ կասեցումից հետո շարունակում են որոշ նորմեր չպահպանվել։ Այսօրինակ դեպքերում առավել խիստ մոտեցում է կիրառվում՝ 24 ժամի փոխարեն գործունեության 48 և 72 ժամյա կասեցումներ։ [ԱԱՏՄ]

 

18։45- ՔՏՀԱ մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ Կոտայքի մարզի ամբողջ տարածքում, այդ թվում՝ Հրազդան քաղաքում միջմարզային և ներմարզային երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցների և մարդատար տաքսի ավտոմոբիլների նկատմամբ իրականացված մշտադիտարկումների արդյունքում ՀՀ պարետի կողմից տրված ցուցումների լուրջ խախտումներ չեն հայտնաբերել: Մի քանի տրանսպորտային միջոցներում արձանագրվել են որոշակի թերություններ, որոնք տեղում շտկվել են: [ՔՏՀԱ]

 

12:30- Մեզ անհրաժեշտ է գիտակցված լոքդաուն՝ պարտադրվածի փոխարեն։ Բոլորս պետք է սահմանափակենք մեր ոչ կենսական շփումները, շարժումները, այցերը, միջոցառումները, հանդիպումները։ Պետք է մնանք տանը ինչքան հնարավոր է շատ։ Պետք է դադարեցնել խմբակային կամ նույնիսկ անհատական այցերը տարատեսակ տեսարժան վայրեր, հիմա դրա ժամանակը չէ։ Պետք է դադարեցնել նշել տարբեր ուրախ առիթներ՝ երեխայի ծնունդ, ծննդյան արարողություններ, ամուսնության տարեդարձեր և այլն, այդ թվում ձեր իսկ տներում։ Երեկոյան նույնպես պետք է մնալ տանը, չիջնել բակ, չշփվել հարևանների հետ։ Պարզապես պետք է չշփվել, չհանդիպել, իրարից հեռու մնալ, միասին սուրճ չխմել և այլն։ Այս իրավիճակից դուրս գալու այլ ելք չկա։ Պարզապես չկա։ [Արսեն Թորոսյան]


11:20- Արցախում կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, որոնք միևնույն ընտանիքի անդամներ են, ապրում են Շուշիի շրջանում և նախապես մեկուսացված էին: Վարակակիր քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար: [Տեղեկատվական շտաբ]


10:55- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 33 (տղամարդ), 83 (կին), 87 (կին), 81 (կին), 85 (տղամարդ) և 80 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]


10:50-  Թարմացվել է  28.06.2020թ․ 
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը -24645 (+736)
Առողջացածներ - 13116 (+205)
Փաստացի բուժվողներ -10964
Ընդհանուր թեստեր - 109173 (+2,065)
Մահվան ելքեր - 426  (+6)
Մահվան ելքեր այլ պատճառով –139  (+7) [ՀՀ ԱՆ]

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 27․06․20 (թարմացվող)


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել