Կորոնավիրուսը Վրաստանում. հունիսի 29-ի տվյալները |aliq.ge|
11:09 - 29 հունիսի, 2020

Կորոնավիրուսը Վրաստանում. հունիսի 29-ի տվյալները |aliq.ge|

aliq.ge: Հունիսի 29-ի ժամը 10:30-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 2 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 926 է: Այս մասին գրում  է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 6 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 791 մարդ: Վարակից երկրում մահացել է 15 մարդ:

Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 2819  քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 230 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել