Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է առողջապահական ոլորտի մասնագետների հետ քննարկումները կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի և հաղթահարման ուղիների շուրջ
13:48 - 29 հունիսի, 2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է առողջապահական ոլորտի մասնագետների հետ քննարկումները կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի և հաղթահարման ուղիների շուրջ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է առողջապահական ոլորտի մասնագետների հետ քննարկումները կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի և հաղթահարման ուղիների շուրջ:

Նախագահ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել առողջապահության նախկին նախարար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանի, առողջապահության նախկին նախարար, բժշկական գիտությունների դոկտոր Արարատ Մկրտչյանի հետ, ինչպես նաև հեռախոսազրույց է ունեցել առողջապահության նախկին նախարար, ներկայումս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող, պրոֆեսոր Հայկ Նիկողոսյանի հետ:

Հանդիպումների և զրույցների ընթացքում խոսվել է կորոնավիրուսի համավարակի հետևանքով մեր երկրում ստեղծված իրավիճակի, առողջապահական համակարգի վրա դրա ազդեցության, առողջապահական համակարգի արձագանքի ու որդեգրած ռազմավարության մասին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև համավարակի տարածումը կանխելու և հաղթահարելու ուղիների շուրջ: Առողջապահական ոլորտի մասնագետները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու առաջարկները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել