8 ամսում՝ 4 միլիարդ. որքան գումար է վերադարձվել բյուջե Էդուարդ Մարտիրոսյանի, որքան Վանեցյանի պաշտոնավարման շրջանում |armtimes.com|
13:58 - 29 հունիսի, 2020

8 ամսում՝ 4 միլիարդ. որքան գումար է վերադարձվել բյուջե Էդուարդ Մարտիրոսյանի, որքան Վանեցյանի պաշտոնավարման շրջանում |armtimes.com|

armtimes.com: ԱԱԾ քննչական դեպարտամենտի վարույթում քննվող քրեական գործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասից 2019-ի սեպտեմբերի 16-ից մինչեւ 2020-ի հունիսի 8-ը վերականգնվել է 3 միլիարդ 943 միլիոն 670 հազար 550 դրամ:

Հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ՀՀ ԱԱԾ տնօրենի աշխատակազմից: Այդ ժամանակահատվածում ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, ապա եւ տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Էդուարդ Մարտիրոսյանը: Վերջինս այդ պաշտոնը զբաղեցնում էր նաեւ հարցման պահին:

Հունիսի 5-ին Ազգային ժողովում լրագրողները Մարտիրոսյանից հետաքրքրվեցին, թե ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի հեռանալուց հետո որքան գումար է մուտք եղել բյուջե: Մարտիրոսյանն առաջարկեց գրավոր հարցմամբ դիմել, ապա հավելեց, որ բյուջե մուտք եղած գումարների չափը մի քանի միլիարդ դրամ է:

Նույն հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ից տեղեկացրել են, որ 2018-ի մայիսից մինչեւ 2019-ի սեպտեմբերը, այսինքն Վանեցյանի պաշտոնավարման ժամանակահատվածում, ԱԱԾ քննչական դեպարտամենտի վարույթում քննվող քրեական գործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասից վերականգնվել է 16 միլիարդ 874 միլիոն 166 հազար 130 ՀՀ դրամ: 2020 թվականի հունիսի 8-ին Մարտիրոսյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշոնից:

ԱԱծ գործող տնօրենը Արգիշտի Քյարամյանն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել