ԶԼՄ ներկայացող մի կայք սուտ մատնություն է տարածել, թե ես ավելի վաղ եմ իմացել Covid19-ով վարակված լինելու մասին և մասնակցել եմ ԱԺ նիտերին․ Վիկտոր Ենգիբարյան
14:11 - 29 հունիսի, 2020

ԶԼՄ ներկայացող մի կայք սուտ մատնություն է տարածել, թե ես ավելի վաղ եմ իմացել Covid19-ով վարակված լինելու մասին և մասնակցել եմ ԱԺ նիտերին․ Վիկտոր Ենգիբարյան

«ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ֆեյսուքյան իր էջում գրում է․

ԶԼՄ ներկայացող մի կայք սուտ մատնություն է տարածել առ այն, թե ես ավելի վաղ եմ իմացել Covid19-ով վարակված լինելու մասին, քան հայտարարել եմ և վարակված լինելով մասնակցել եմ ԱԺ նիտերին:

Ցավոք, մի շարք այլ ԶԼՄ-ներ և անհատներ, թույլ տվեք ասել դիտավորյալ, առանց տեղեկատվությունը ստուգելու տարածել են կեղծ լուրը: Աղբյուրին կոչ եմ անում անհապաղ հերքում տարածել, իսկ մյուսներին կոչ եմ անում չտարածել կեղծիք ու առերևույթ սուտ մատնության հատկանիշներ պարունակող տեղեկատվություն:

ՀԳ: Ինչպես արդեն նշել եմ, առաջին սիմպտոմները ինձ մոտ ի հայտ են եկել հունիսի 22-ի երեկոյան, 23-ին հանձնել եմ թեստ և այդ պահից ի վեր ինքնամեկուսացած եմ:
Առողջություն բոլորիդ»


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել