Արցախի կառավարությունն աջակցության ձեռք կմեկնի լիբանանահայությանը
15:34 - 29 հունիսի, 2020

Արցախի կառավարությունն աջակցության ձեռք կմեկնի լիբանանահայությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին ընդունել է Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում ուշադրությամբ հետևում են Լիբանանում համավարակի հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի հետ կապված զարգացումներին և մտահոգված են լիբանանահայության կացությամբ: Հանրապետության նախագահի խոսքով՝ չնայած տնտեսական խնդիրները չեն շրջանցել նաև Արցախը, սակայն ԱՀ կառավարությունն իր համազգային պատասխանատվության շրջանակներում քննարկում է ունեցած սուղ միջոցներից լիբանանահայ քույրերին և եղբայրներին ցուցաբերվելիք աջակցության ծավալը:

Կարո Քեբաբջյանը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին ջերմ ընդունելության և ցուցաբերվող աջակցության համար՝ ընդգծելով, որ դա փաստացի ապացույցն է այն իրողության, որ աշխարհով մեկ սփռված հայության համար հայրենիքը ամենահուսալի վայրն է:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և ԱՀ նախագահի՝ Սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել