Կասեցման ներկայացվող տնտեսավարողների թիվը զգալիորեն նվազել է․ ԱԱՏՄ
18:25 - 29 հունիսի, 2020

Կասեցման ներկայացվող տնտեսավարողների թիվը զգալիորեն նվազել է․ ԱԱՏՄ

 Ուժեղացված ստուգայցով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական թիմերն կրկին Նոր Նորք վարչական շրջանի տարբեր զանգվածներում էին․ անակնկալ դիտարկումների շրջանակը ներառել է ինչպես նախկինում արդեն դիտարկված, այնպես էլ այլ տնտեսավարողների՝ հանրախանութներ, տեխնիկայի վաճառքի կենտրոններ, վարկային կազմակերպության մասնաճյուղ և այլն։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Դիտարկումները փաստում են՝ եթե հունիսի սկզբին ԱԱՏՄ մշտադիտարկումների արդյունքների հիմքով՝ պարետի որոշմամբ կասեցվում էր դիտարկվածների մոտ 60,5 տոկոսը, 2-րդ շաբաթում՝ շուրջ 50 տոկոսը, ապա հիմա՝ մոտ 36 տոկոսը։ Սա փաստում է խախտումների նվազման միտման մասին, ինչը տնտեսավարողների շրջանում իրազեկման և լայնածավալ ստուգայցերի արդյունքն է։

 

ԱԱՏՄ աշխատանքային խմբերը հանրապետության մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում ևս անակնկալ ստուգայցեր, մշտադիտարկումներ են իրականացնում։ Նաև կրկնակի դիտարկումներ են անցկացվում այն տնտեսավարողների մոտ, որոնք օրեր առաջ կասեցվել են խախտումների պատճառով։ Խնդիր է դրված պարզել՝ վերացվե՞լ են արդյոք կասեցման պատճառ դարձած խախտումները։ Եթե ոչ՝ վարչական առավել խիստ միջոցներն անխուսափելի են․ նրանց հանդեպ կայացվում է կասեցման որոշում՝ նվազագույնը 24 ժամով։ Կարգադրվում է հրատապ վերացնել խախտումները»,- ասված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել