ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել |pastinfo.am|
22:49 - 29 հունիսի, 2020

ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել |pastinfo.am|

pastinfo.am: ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այս մասին տեղեկացանք պաշտպան Հրանտ Անանյանից։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հունիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարել է «ԲՀԿ»-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Պաշտպանը դատարանի որոշումը որակել էր որպես ակնհայտ անհիմն և ապօրինի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել