Հուլիսի 1-ից  Գյումրի-Երևան-Գյումրի ուղերթները սպասարկելու են ԷՊ2Դ տիպի գնացքները
11:21 - 30 հունիսի, 2020

Հուլիսի 1-ից Գյումրի-Երևան-Գյումրի ուղերթները սպասարկելու են ԷՊ2Դ տիպի գնացքները

Հուլիսի 1-ից №686/685 էլեկտրագնացքների ուղերթները Գյումրի-Երևան-Գյումրի ուղղությամբ կկազմակերպվեն նոր ԷՊ2Դ տիպի գնացքներով` հետևյալ ժամանակացույցով.

– Երևան-Գյումրի երթուղու №686 էլեկտրագնացք՝ մեկնումը Երևանի երկաթուղային կայարանից ամեն օր` ժամը 14:25-ին, ժամանումը Գյումրի՝ 17:30-ին;

– Գյումրի-Երևան երթուղու №685 էլեկտրագնացք՝ մեկնումը Գյումրու երկաթուղային կայարանից ամեն օր` ժամը 18:15-ին, ժամանումը Երևան՝ 21:23-ին:

Գնացքներն աշխատելու են կանգառներով: Մանրամասն չվացուցակին կարող եք ծանոթանալ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կայքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել