ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանին եւ իր եղբորը հրավիրել են Քննչական կոմիտե հարցաքննության |news.am|
14:23 - 30 հունիսի, 2020

ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանին եւ իր եղբորը հրավիրել են Քննչական կոմիտե հարցաքննության |news.am|

news.am: ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյան եւ իր եղբայրը՝ Զարզանդ Գրիգորյանը հրավիրվել են ՀՀ քննչական կոմիտե հարցաքննության։ Այս տեղեկությունը  հաստատեց Հրանտ Գրիգորյան փաստաբան Հովսեփ Սարգսյանը։

Փաստաբանը հայտնեց, որ եղբայրները հարցաքննվում են վկայի կարգավիճակով։

Փաստաբանն ասաց, որ 1994 թվականին սպանված էջմիածնի բնակիչ, գործարար Մհեր Պողոսյանի որդին հայտարարել է, թե Հրանտ Գրիգորյանն իրեն ահաբեկում է, որ այդ սպանության գործի վերաբերյալ ինքը լռի եւ այդ հայտարարության հիման վրա Հրանտ Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։

Նա նշեց, որ Զարզանդ Գրիգորյանի հարցաքննությունն ավարտել է, այժմ հարցաքննվում է Հրանտ Գրիգորյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել