Որպես պատգամավորներ՝ մեր գործողությունները որևէ կերպ չեն հակասում ո՛չ Սահմանադրությանը, ո՛չ գործող օրենսդրությանը․ Լիլիթ Մակունց
17:24 - 30 հունիսի, 2020

Որպես պատգամավորներ՝ մեր գործողությունները որևէ կերպ չեն հակասում ո՛չ Սահմանադրությանը, ո՛չ գործող օրենսդրությանը․ Լիլիթ Մակունց

Մենք ուշադրության կենտրոնում ենք պահում բոլոր կոնտակտավորներին, որովհետև բոլորս, ըստ էության, կոնտակտավոր ենք: Այդ առումով անխտիր բոլորս պետք է զգույշ և զգոն լինենք։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով իմքայլական վարակված պատգամավորների վարակվելու հանգամանքին : Խոսելով կոնտակտավոր պատգամավորների ինքնամեկուսացման մասին, Մակունցը նշեց․

«Ինչ վերաբերում է ինքնամեկուսանալուն, ըստ բժիշկների ցուցումների՝ գործողություններ են ձեռնարկվում: Այն պատգամավորները, որոնք առավել մեծ շփումների մեջ են, այդ թվում ես՝ ձեռնարկում ենք այն բոլոր քայլերը, որոնք բժիշներն ասում են ։ ԱԺ այսօրվա կամ մեկ այլ օրվա նիստերին ներկա են եղել բացառապես առանց ախտանշանների կամ թեստեր հանձնած պատգամավորներ»:

Այն դիտարկմանը, թե պատգամավորները տեղյակ լինելով, որ վարակակիր են մասնակցել են Աժ նիստին, Մակունցը նշեց, որ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։ 

Անդրադառնալով  այն դիտարկմանը, թե ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք» կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նշելով, թե օրենսդիր մարմնի ներկայացուցիչներն ու մի շարք պաշտոնատար անձինք սահմանադրական կարգի տապալում են իրականացրել։  Հարցին, թե արդյոք Մակունցը  հնարավոր համարու՞մ է, որ «Իմ քայլը» հետագայում իրավական պատասխանատվության առջև կանգնի, քանի որ սահմանադրական փոփոխություններին առնչվող օրենքի նախագծերին կողմ են քվեարկում միայն իշխանական պատգամավորները: Խմբակցության ղեկավարը պատասխանեց․

«Որպես պատգամավորներ՝ մեր գործողությունները որևէ կերպ չեն հակասում ո՛չ Սահմանադրությանը, ո՛չ գործող օրենսդրությանը, ո՛չ էլ դուրս են պատգամավորի լիազորություններից և գործառույթներից: Ինչ վերաբերում է այդ կուսակցությունների գործողություններին, ապա իրենց իրավունքն է վարվել այնպես, ինչպես ճիշտ են համարում։ Եթե ես արձանագրում եմ, որ մեր գործողությունները որևէ կերպ չեն հակասում ոչ սահմանադրությանը, ոչ գործող օրենսդրությանը, ապա ի՞նչ անհանգստության մասին կարող է լինել խոսքը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել