Արցախն օգնություն կուղարկի ԱՄՆ-ին COVID-19-ի դեմ պայքարի համար
17:25 - 30 հունիսի, 2020

Արցախն օգնություն կուղարկի ԱՄՆ-ին COVID-19-ի դեմ պայքարի համար

Արցախի ժողովրդի անունից Արցախում արտադրված բժշկական նշանակության պարագաներ կուղարկվեն Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգ՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը:

«Մեծ սիրով տեղեկացնում եմ, որ պետական համապատասխան կառույցների ղեկավարների՝ խորհրդարանի նախագահի, պետնախարարի, ԱԳ նախարարի հետ կառուցողական քննարկումների արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց Արցախի ժողովրդի անունից Արցախում արտադրված բժշկական նշանակության պարագաներ ուղարկել Կալիֆոռնիա նահանգ՝ օգնելու ԱՄՆ բարեկամ ժողովրդին և մեր հայրենակիցներին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում»,- գրել է պատգամավորը:

Մելքումյանը նշել է, որ օգնությունը խորհրդանշական բնույթ կկրի, բայց դրանով Արցախի Հանրապետությունն իր հնարավորությունների սահմաններում կմիանա COVID-19 համավարակի դեմ համաշխարհային պայքարին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել