Դրամահավաք-արշավը կտեւի մինչեւ համաճարակի հաղթահարումը. ինչ ծրագրեր են իրագործվել |lragir.am|
13:26 - 01 հուլիսի, 2020

Դրամահավաք-արշավը կտեւի մինչեւ համաճարակի հաղթահարումը. ինչ ծրագրեր են իրագործվել |lragir.am|

lragir.am: Հարցազրույց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ։

Պարոն Արշամյան, ամիսներ առաջ «Հայաստան» համահայկական հիմադրամը նոր կորոնավիրուսի համաճարակի տարածման վտանգները հաղթահարելու համար «COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» խորագրով համահայկական դրամահավաք-արշավ սկսեց: Որքա՞ն գումար է հավաքվել մինչ այս պահը, որքանո՞վ կա ակտիվություն, աջակցություն։

«Միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաք-արշավի շրջանակներում այս պահին արդեն հավաքագրվել է 770,197 ԱՄՆ դոլար։ Մեր առցանց հարթակով նվիրատվություններ են կատարել աշխարհի տարբեր ծայրերից ինչպես մեր հայրենակիցները, այնպես էլ օտարազգի նվիրատուներ։ Դրամահավաք-արշավի ընթացքում շարունակում է ընդլայնվել նաև մեր համահայկական ցանցը, ստեղծվում են նոր համագործակցություններ թե՛ Հայաստանի և թե՛ Սփյուռքի տարբեր կառույցների հետ։

Դեռևս մարտին, երբ նոր էինք նախաձեռնել դրամահավաք-արշավը, նվիրատվությունների շեմը դրել էինք 200,000 ԱՄՆ դոլար, ուրախությամբ պետք է նշեմ, որ շատ արագ այդ նշաձողը անցանք և ունեցանք աննախադեպ ներգրավվածություն։ Միայն մեր կայքով ունենք 200-ից ավելի նվիրատու, իսկ ընդհանուր առմամբ դրամահավաքում ներգրավված են մոտ 1000 անհատ։ Հիմնադրամի առցանց դրամահավաքի գործիքն էլ ավելի կատարելագործվեց՝ հատկապես ավտոմատացված, միջազգային չափանիշներին համապատասխան ամսական ստացականների առումով, որոնք կսկսեն ուղարկվել մեր բոլոր նվիրատուներին այս ամսից։

Շատ կարևոր և անհրաժեշտ էր նաև PayPal համակարգի ինտեգրումը առցանց վճարային համակարգին, ինչը կբարձրացնի այդ համակարգի նկատմամբ վստահությունը ողջ աշխարհում։ Դրամահավաք արշավը շարունակական է և կտևի մինչև համաճարակի վերջնական հաղթահարումը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նվիրատուներին, կազմակերպություններին, Հիմնադրամի ողջ ցանցին, մեր բոլոր գործընկերներին և, հատկապես, մեր ողջ թիմին նվիրված աշխատանքի համար։

Պարոն Արշամյան, որքանո՞վ է կորոնավիրուսը խոչընդոտել հիմնադրամի ծրագրերի ընթացքը։ Հնարավո՞ր է արդյոք այդ գումարներն էլ ուղղվեն կորոնավիրուսի դեմ պայքարին։ Եվ առհասարակ մտահոգություն չունե՞ք, որ այս տարի շատ ավելի քիչ գումար կհավաքվի հեռուստամարթոնին։

Իհարկե, կան մտահոգություններ։ Արտակարգ դրության առաջին իսկ օրվանից մեր գրասենյակը չի դադարեցրել իր աշխատանքը, բնականաբար աշխատում էինք հեռավար, հենց այդ օրերին էր, որ ծնվեց «Միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաք-արշավ կազմակերպելու մտահղացումը։ Իհարկե, որոշ ծրագրեր ժամանակավորապես կասեցվել էին արտակարգ դրությամբ պայմանավորված, սակայն այժմ աշխատանքները մեծ թափով շարունակվում են։ Օրինակ, օրեր առաջ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 55 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն է կատարել ի աջակցություն Լիբանանի կրթական հաստատությունների, որոնք երկրում տիրող սոցիալ-տնտեսական ճգնաժամային պայմանների պատճառով հայտնվել են դժվարին կացության մեջ։

Նախորդ շաբաթ Արցախի հանրապետական հիվանդանոցին հանձնեցինք անեսթեզիոլոգիական թթվածնային սարք ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի և ամերիկյան «Գլենդեյլ-Ադվենտիստ» բժշկական կենտրոնի աջակցությամբ։ «Միասին հաղթահարենք համաճարակը» արշավի շրջանակներում հավաքագրված գումարները հատուկ ծառայում են համավարակի դեմ ուղղված պայքարին: Միաժամանակ իրականացնում ենք մեր ընթացիկ ծրագրերը:

Շարունակությունը՝ lragir.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել