Բուհերի ընդունելության քննությունները կանցկացվեն հուլիսի 2-ին, 4-ին, 6-ին և 8-ին, կգործի 47 քննական կենտրոն |aysor.am|
18:44 - 01 հուլիսի, 2020

Բուհերի ընդունելության քննությունները կանցկացվեն հուլիսի 2-ին, 4-ին, 6-ին և 8-ին, կգործի 47 քննական կենտրոն |aysor.am|

aysor.am: Հուլիսի 2-ին, 4-ին, 6-ին և 8-ին ՀՀ-ում տեղի կունենան բուհերի ընդունելության քննությունները, պարետատան նիստից հետո ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Նա նկատեց, որ գործելու է 47 քննական կետրոն, որոնցից 17-ը՝ Երևանում։

Նախարարն ընդգծեց, որ ամենահագեցած օրը լինելու է հուլիսի 6-ը, քանի որ ամենաշատ դիմորդները քննություն են հանձնելու այդ օրը։ Միևնույն ժամանակ նախարարը կոչ արեց զերծ մնալ քննական կենտրոններում կուտակումներից։

«Ուզում եմ կոչ անել հնարավորինս զերծ մնալ քննական կենտորնների մոտ ավանդական հավաքներից։ Վստահ եմ, որ ձեր երեխաները կարող են ինքնուրույն հասնել քննական կենտրոններ։ Եթե դա հնարավոր չէ, ապա պետք է մեկ հոգի նրանց ուղեկցի և քննական կենտրոն ուղեկցելուց հետո լքի տարածքը», - ասաց նախարարը՝ ընդգծելով, որ քննական կենտրոններում ապահովված են անվտանգության բոլոր կանոնները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել