Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ
19:13 - 01 հուլիսի, 2020

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է առողջապահական ոլորտի մասնագետների հետ քննարկումները կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի և հաղթահարման ուղիների շուրջ:

Ինչպես տեղեկացրին նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահն հուլիսի 1-ին հանդիպել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են համավարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին, այդ աշխատանքներում երիտասարդ մասնագետների, այդ թվում՝ ԵՊԲՀ ներկայացուցիչների ներգրավվածությանը: Նրանք կարևորել են նաև անհրաժեշտ կանխարգելիչ և նախապատրաստական քայլերի ձեռնարկումը՝ հետագա հնարավոր համավարակների կանխմանն առավել պատրաստ լինելու համար:


 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել