Պարետատունն արձանագրել է հասարակական տրանպորտում սահմանված կանոնների պահպանման մակարդակի անկում
19:40 - 01 հուլիսի, 2020

Պարետատունն արձանագրել է հասարակական տրանպորտում սահմանված կանոնների պահպանման մակարդակի անկում

Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով հունիսի 30-ին տուգանվել է 2697 քաղաքացի, որից 2166-ը դիմակներ չկրելու համար։  Հուլիսի 1-ին՝ պարետատան նիստից հետո, այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք նկատում ենք, որ հասարակական տրանպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը կտրուկ անկում է ապրել և 431 խախտման դեպք արձանագրվել է հասարակական տրանսպորտում»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետի խոսքով՝ յուրաքանչյուր քաղաքացի ամեն օր պետք է հարց տա իրեն, թե ի՞նչ է արել կորոնավիրուսը կանխելու համար։

« Առնվազն 3 հակահամաճարակային կանոնները պահպանելը պետք է լինի մեր ամենօրյա պարտականությունը։ Այդ կանոններն են՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն և պարբերաբար ախտահանել ձեռքերը»,- եզրափակեց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել