Ավետ Ադոնցը մասնակցել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ ԱՀԿ կողմից ձեռք բերված թեստերի ներկայացման արարողությանը
21:25 - 01 հուլիսի, 2020

Ավետ Ադոնցը մասնակցել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ ԱՀԿ կողմից ձեռք բերված թեստերի ներկայացման արարողությանը

Հուլիսի 1-ին ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում» տեղի է ունեցել ԵՄ ֆինանսական աջակցությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ձեռք բերված նոր տիպի կորոնավիրուսի ախտորոշման 10,000 թեստերի ներկայացման արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը:

Ներկայացված թեստերը հնարավորություն կընձեռեն երկրի ողջ տարածքում իրականացնել ավելի լայնամասշտաբ անվճար ախտորոշում՝ 75 րոպեի ընթացքում տրամադրելով թեստավորման ճշգրիտ արդյունքներ:

Այս աջակցությունը համերաշխության և միասնության ևս մեկ դրսևորում է համավարակի դեմ համատեղ պայքարում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել