Քվեաթերթիկների 99,9%-ի հաշվարկով, ՌԴ ընտրողների 77,93%-ը կողմ են Սահմանադրության փոփոխություններին |armtimes.com|
09:25 - 02 հուլիսի, 2020

Քվեաթերթիկների 99,9%-ի հաշվարկով, ՌԴ ընտրողների 77,93%-ը կողմ են Սահմանադրության փոփոխություններին |armtimes.com|

armtimes.com: Ռուսաստանի Դաշնությունում ավարտվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ձայների հաշվարկը: Մշակված է քվեաթերթիկների 99,9 տոկոսը:

Արդյունքների համաձայն,  ռուսների 77,93 տոկոսը կողմ են քվեարկել Սահմանադրության փոփոխություններին: ՌԴ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն, փոփոխություններին դեմ է ընտրողների 21,26 տոկոսը:

Ամբողջ Ռուսաստանի տարածքում հանրաքվեի մասնակցության ցուցանիշն  ընտրատեղամասերը փակելու պահին ավելի քան 65 տոկոս է կազմել:

Առաջակվող փոփոխությունների համաձայն՝ հանրաքվեի դրական արդյունքի դեպքում, ի թիվս այլ փոփոխությունների, կզրոյացվեն Պուտինի նախորդ 2 նախագահության ժամկետները, եւ վերջինս հնարավորություն կունենա կրկին առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում, քանի որ, ըստ գործող Սահմանադրության, նույն անձը չի կարող 2 անգամից ավելի առաջադրվել նախագահի պաշտոնում:

Առավել մանրամասն՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել