Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է մոտ  650 մարդ, և նրանից  44 հոգի միացված են թոքերի արհեստական օդափոխման սարքերի․ Արսեն Թորոսյան
11:19 - 02 հուլիսի, 2020

Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է մոտ  650 մարդ, և նրանից  44 հոգի միացված են թոքերի արհեստական օդափոխման սարքերի․ Արսեն Թորոսյան

Առողջապահության համակարգի՝ կորոնավիրոսով զբաղվող համակարգի իրավիճակը մնում է մոտավորապես նույնը, այսինքն՝ վերակենդանացման բաժանմունքները պրակտիկորեն լիքն են։ Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Վերջինս իր խոսքում մասնավորապես նշեց․

«Իհարկե կան մեկ- երկու տեղեր բոլոր  վերակենդանացման բաժանմունքներով, և մենք կարողանում ենք դրանց հաշվին ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացներին տեղավորել։ Նրանց թիվն այսօր  գումարային կազմում է մոտ  650 և նրանից  44 հոգի միացված են թոքերի արհեստական օդափոխման սարքերի։ Շարունակվում է նոր հզորությունների մեծացումը, ես այսօր այցելելու եմ Սպիտակի և Մարտունու հիվանդանոցներ, տեսնելու՝ ծավալվող բաժանմունքները, որոնք հագեցված են լիենլու, թե՛ անհրաժեշտ սարքավորումներով, թե՛ թթվածնային հագեցվածությամբ։

Եվս մի կարևոր հանգամանք, թե քանի քաղաքացի է սպասում հոսպիտալացման,  այսօր առավոտյան 9։00-ի դրությամբ, տանը սպասող քաղաքացիների թիվը ընդամենը 11-ն է, որից 4-ը միջին ծանրության են, 7-ը թեթև։ Մնացած ևս 80 հոգի սպասում են տեղափոխման այնպիսի հիվանդանոցներ, որոնք զբաղվում են կորոնավիրուսային հիվանդությամբ։ Այս մասով կարող եմ ասել, որ վիճակը հարաբերականորեն կայուն է ։

Ընդհանուր՝ կարծում եմ, որ պետք է նույն կերպ շարունակենք։ Մեր  կողմից սահմանված կանոնների պացուցաողական բազան  դրանց  պահպանման արդյունքների մասով՝ օրեցօր շատանում է։ Մեր գործողությունները այս առումով, պետք է լինեն շարունակական, որպեսզի կարողանանք հաղթահարել այս մարտահրավերը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել