Մեր նպատակը տուգանելը չէ, ընդհակառակը, ամբողջ ուժերով փնտրել և չգտնել որևէ քաղաքացու, որը պետք է տուգանվի․ Նիոլ Փաշինյան
11:59 - 02 հուլիսի, 2020

Մեր նպատակը տուգանելը չէ, ընդհակառակը, ամբողջ ուժերով փնտրել և չգտնել որևէ քաղաքացու, որը պետք է տուգանվի․ Նիոլ Փաշինյան

Փողոցներում դիմակ բաժանելիս տեսել եմ քաղաքացիների, ովքեր կրում էին լայն ցանցայնությամբ դիմակներ։ Երեկ էլ նկատեցի՝ մայթերին կանգնած քաղաքացիները տեսնելով փարոսիկներով մեքենաներ, ծնոտին դրված դիմակները բարձրացնում էին, հենց հեռանում էին՝ իջեցնում։ Ախր էդ դիմնակը հո ինձ կամ ոստիկանի համա՞ր չեք կրում։ Վարչական միջոցի նպատակը՝ որ մարդիկ կրեն դիմակ։ Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ  Փաշինյանը։ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշեց, որ շուկայում դիմակների գնի էական  անկում կա։ 

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը հաղորդեց, որ հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղված ծառայության արդյունքում հուլիսի մեկին կազմվել է 2827 արձանագրություն, որից Երևան քաղաքում՝ 1198, մարզերում՝ 1629։

«Արձանագրություններից 2301-ը վերաբերում է հետիոտնի կողմից դիմակ չկրելուն, 70-ը՝ անձը հաստատող փաստաթղթի բացակայությանը, տասը՝ տաքսի ավտոմեքենայի վարորդները կամ ուղևորների կողմից դիմակ չկրելուն, 442-ը մինչև 7 տեղ մեքենաների ուղևորներրի և վարորդների կողմից դիմակ չկրելուն, 3՝ տնտեսական գործունեության իրականացնող սուբյեկտների կողմից խախտումներ թույլ տալուն և 1՝ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար», - ասաց Ղազարյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  ընդգծեց՝

«Շատ ցավալի է, որ այդքան տուգանքի դեպք է արձանագրվում:Բայց մեր նպատակը տուգանելը չէ, ընդհակառակը, ամբողջ ուժերով փնտրել և չգտնել որևէ քաղաքացու, որը պետք է տուգանվի», - ասաց նա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել