Գագիկ Ծառուկյանը դատական նիստին չի մասնակցի, պաշտպանական թիմը ներկա է |armenpress.am|
12:34 - 02 հուլիսի, 2020

Գագիկ Ծառուկյանը դատական նիստին չի մասնակցի, պաշտպանական թիմը ներկա է |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու՝ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։

Գագիկ Ծառուկյանը դատական նիստին չի մասնակցի, քանի որ վարակվել է կորոնավիրուսով։

Լրագրողների հետ զրույցում Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ պաշտպանական թիմը ներկայացել է դատական նիստին, որպեսզի այն չհետաձգվի, սակայն դատարանը ինքը պետք է որոշի այդ հարցը։

«Նույնիսկ այն փաստը, որ Ծառուկյանը կորոնավիրուսով վարակված է, չի խանգարի, որպեսզի դատական նիստը շարունակվի»,- ասաց Սարգսյանը։

Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը նույնպես վերաքննիչ բողոք է ներկայացրել՝  խնդրելով դատարանից հաստատված համարել հիմնավոր կասկածի բացակայությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել