Բանակցում եմ պատվաստանյութ արտադրող ընկերությունների հետ․ Արսեն Թորոսյան
12:50 - 02 հուլիսի, 2020

Բանակցում եմ պատվաստանյութ արտադրող ընկերությունների հետ․ Արսեն Թորոսյան

Աշխարհում արդեն 100-ից ավելի թեկնածու պատվաստանյութեր կան, որոնք հավակնում են դառնալ վերջնական արդյունք, դրանից մոտ 20-ն են ավելի հավանական, որ կդառնան։ Պատվաստանյութերը երեք փուլով են հետազոտվում՝ շատ քիչ թվով մարդկանց վրա, հետո մոտ 100, հետո  տասնյակ հազարների։ Այս մասին կառավարության նիստի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Վերջինս իր խոսքում նշեց․

«Նախնական արդյունքները ցույց են տալիս, որ ամենայն հավանականությամբ լինելու են պատվաստանյութեր, և լինելու են մի քանիսը, սա շատ կարևոր է մեր երկրագնդի բնակչության համար, որովհետև մենք նման հավաստիացում չունեինք, քանի որ այսպիսի վիրուսի դեմ պատվաստանյութ չէր ստեղծվել՝ չլինելով այդքան վտանագավոր։

Մենք հիմա բանակցություններ ենք վարում երկու ուղղություններով, առաջինը՝ ուղիղ արտադրողներն են, ես ինքս անձամբ եմ վարում այդ բանակցությունները։ Օրինակ՝ երեկ խոսել եմ «Մոդեռնա» ընկերության կոմերցիոն տնօրենի հետ, որը մեր հայրենակից Նուբար Աֆեյանի հետ փոխկապակցված ընկերությունն է  և այդ վակցինան ամենահավանական թեկնածուներից մեկն է։

Ինչպես նաև բանակցում ենք ԱՀԿ-ի, ԳԱՎ-ի և Յունիսեֆի պլատֆորմների հետ, որոնք որ փորձելու են հավաքական գնումներ իրականացնել։ Այսինքն, մեծաթիվ երկրների համար, մեծաթիվ գնումներ են իրականացնելու, որպեսզի հավասարաչափ բաշխում տեղի ունենա։ Այստեղ ամենամեծ վտանգը այն է,որ կարող են լինել երկրներ, որոնք միանգամից մեծ քանակի արտադրված, կամ դեռ չարտադրված պատվաստանյութը գնեն և մնացած երկրներին այն հասնի  շատ ուշ։

Այն , որ պատվաստանյութը լինելու է և փոխելու է իրավիճակը, մենք վերադառնալու ենք մեր բնականոն կյանքին, արդեն իսկ ուրախալի է։ Պետք է հետևենք զարգացումնեին և հետ չմնանք»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել